Հայաստանի ազգային պատկերասրահում շախմատի մրցաշար կանցկացվի

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

Ապրիլի 26-ին և 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա երկօրյա շախմատային մրցաշար, որը կազմակերպում է «Freedom Broker Armenia»-ն՝ «Chessify» ընկերության և Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ․ տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։

Մրցաշարի եզակիությունն արտահայտվում է ոչ միայն իր մշակութային բացառիկ վայրով, այլև յուրահատուկ ձևաչափով։ Մրցաշարը սիրողական է. մասնակցում են Հայաստանում գրանցված կազմակերպությունների աշխատակիցներից կազմված թիմեր՝ բացառությամբ պրոֆեսիոնալ շախմատային կառույցների։

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել ինտելեկտուալ համագործակցությունը, ամրապնդել թիմային ոգին և զարգացնել գործարար կապերը շախմատի միջոցով:

«Մենք համոզված ենք, որ ժամանակակից բիզնեսը պետք է ձգտի ոչ միայն արդյունքի, այլև արժեքների վրա հիմնված համագործակցության։ Շախմատը հենց այդպիսի հարթակ է՝ խելացի, կշռադատված որոշումների, ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի խորհրդանիշ։ Հպարտ ենք նախաձեռնելու այս ձևաչափի առաջին մրցաշարը Հայաստանում՝ հստակ նպատակով՝ միավորել գաղափարակից կազմակերպություններ ու խթանել նորարար համագործակցություն», – նշել է «Freedom Broker Armenia»-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը նշել է. «Վերջին շրջանում մեծապես ողջունելի է այն միտումը, երբ տարբեր կազմակերպություններ ու հիմնարկներ նախաձեռնություն են ցուցաբերում շախմատի մրցաշարեր կազմակերպելու ուղղությամբ։ Ուզում եմ հատկապես ընդգծել «Freedom Broker Armenia» ընկերության կողմից կազմակերպվող այս մրցաշարը, որն առանձնանում է իր յուրահատուկ ձևաչափով։ Շատ ուրախալի է, որ մրցաշարը անցկացվում է այնպիսի ձևով, որը լայնորեն ընդունված է ողջ աշխարհում և կիրառվում է անգամ ՖԻԴԵ-ի կողմից՝ ընդգրկելով տարբեր կազմակերպությունների թիմեր, որոնց առաջին խաղատախտակին երբեմն մասնակցում են բարձրակարգ գրոսմայստերներ։ Սա առավել հետաքրքիր և դիտարժան է դարձնում մրցաշարը, քանի որ բարձրակարգ շախմատիստները հանդես են գալիս սիրողական մթնոլորտում՝ միաժամանակ բարձրացնելով մրցաշարի որակը։ Այս ձևաչափով մրցաշարն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն Հովակիմյանին՝ «Freedom Broker Armenia» ընկերության տնօրենին, ում նախաձեռնությամբ կայանում է այս բացառիկ միջոցառումը։ Մեծ ոգևորությամբ պատրաստ ենք համագործակցել՝ հավատալով, որ այն կդառնա իսկական շախմատային տոն և հարթակ կստեղծի կազմակերպությունների միջև առողջ մրցակցության համար։ Հուսով ենք, որ այս մրցաշարը կդառնա գեղեցիկ ավանդույթ՝ վայելելով աճող հետաքրքրություն ու սատարում՝ ինչպես մասնակիցների, այնպես էլ այլ կազմակերպությունների կողմից»։

Chessify-ի փոխնախագահ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը նշել է. «Միշտ կարևորել եմ ակումբային շախմատի զարգացումն ու մասսայականացումը Հայաստանում։ «Ֆրիդոմ» շախմատի մրցաշարը հրաշալի հնարավորություն է մի թիմում համախմբելու ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ շախմատասեր մասնակիցների։ «Չեսիֆայ»-ն էլ իր հերթին ուրախ է այս նախաձեռնության կայացմանն աջակցելու համար»:

Նշենք, որ առաջին տեղ գրաված թիմը կստանա «Freedom Holding Corp.»-ի (NASDAQ: FRHC) 3-ամսյա բաժնետոմս: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ՝ կեցություն «DiliJazz Hotel & Restaurant»-ում և «Perfecta Wellness & Spa»-ի կենտրոնում:

«Չեսիֆայ» ընկերությունը հաղթող թիմի անդամներին կտրամադրի «Master Combo» փաթեթի ամսական բաժանորդագություն, իսկ խաղատախտակների վրա լավագույն արդյունք ցույց տված մասնակիցներին՝ «Chessify Coin»։

Մրցաշարը կանցկացվի բարեկամական մթնոլորտում՝ առանց պրոֆեսիոնալ մրցակցային լարվածության և նպատակ ունի ներմուծել շախմատը գործարար մշակույթի շրջանակներում։