Ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս ուսուցչի կարիքն ունենք. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ  է հղել Ուսուցչի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:
Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:

Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա այն Ուսուցիչը, ով կարող է հետաքրքրություն առաջացնել աշակերտի մեջ, ով կարող է օգնել նրան՝ ճանաչելու աշխարհը:

Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ եւ մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու եւ գործելու, առաջնորդ՝ աշխատելու եւ պայքարելու, եւ իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:

Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաեւ գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ:

Սիրելի՛ մանկավարժներ,

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:

Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ:
Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ:

Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին: