Երբ տեղի կունենան Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունն ու կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Երբ տեղի կունենան Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ու կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը։ Հռոմի պապի հուղարկավորությունը սովորաբար տեղի է ունենում նրա մահից 9 օր անց։ Այդ բոլոր օրերին եկեղեցիներում կատարվում են հոգեհանգստյան պատարագներ։

Ավանդաբար, Պապի հուղարկավորությունը բարդ և հանդիսավոր ընթացակարգ է, սակայն անցյալ տարվա ապրիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարզեցրել էր արարողությունը՝ համարելով Վատիկանի գործող ծեսերը չափազանց շքեղ։ Փոփոխություններն ազդել են ինչպես արարողության, այնպես էլ հուղարկավորության վայրի վրա։ Նախկինում պապերը թաղվել են կիպարիսի, կապարի և կաղնու փայտից պատրաստված դագաղներում։ Սակայն Ֆրանցիսկոս պապն ընտրել է  ցինկապատ պարզ փայտե դագաղ։

Ֆրանցիսկոսը նաև չեղյալ է հայտարարել մեկ այլ ավանդույթ. նախկինում դագաղի մեջ դրվում էին մահացած պապի պապականության ժամանակ հատվող մետաղադրամներ և նրա գործերի համառոտ նկարագրությունը։ Նա նաև հրաժարվել է  Սուրբ Պետրոսի տաճարում մահացած պապի մարմինը հավատացյալների առջև դագաղից դուրս բարձրացված հարթակի վրա ցուցադրելու ավանդույթից։ Փոխարենը, սգացողներին կհրավիրեն իրենց հարգանքի տուրքը մատուցելու՝ մինչ մարմինը կլինի բաց դագաղում։ Բացի այդ, Ֆրանցիսկոսը նաև ավելի քան մեկ դար անց կդառնա առաջին Հռոմի պապը, որը կթաղվի Վատիկանի սահմաններից դուրս․ նա կհուղարկավորվի Սանտա Մարիա Մաջորե տաճարում, որը Հռոմի չորս խոշոր պապական բազիլիկներից մեկն է, որոնք անմիջականորեն ենթարկվում են Հռոմի պապին։

Ինչ վերաբերում է Սուրբ աթոռի ղեկավարի ընտրությանը, նոր Պապը պետք է ընտրվի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյաների՝ կարդինալների կոլեգիայի կողմից։ Նրանք նշանակվում են անմիջապես պապի կողմից: Նոր պապի ընտրության ժամանակ կարող են քվեարկել միայն նրանք, որոնց 80 տարին դեռևս չի լրացել․ նրանց անվանում են «պապաբիլի»։ Այժմ կոլեգիայում ընդգրկված է 252 կաթոլիկ կարդինալ, որոնցից 183-ը քվեարկելու իրավունք ունի։ Մյուսները կարող են մասնակցել քննարկմանը, թե ով պետք է զբաղեցնի Պապի տեղը։

Երբ Հռոմի պապը մահանում է (կամ հրաժարական է տալիս, ինչպես տեղի ունեցավ Բենեդիկտոս XVI պապի պարագայում 2013 թվականին), կարդինալները հրավիրվում են Վատիկանում հանդիպման, որից հետո անցկացվում է կոնկլավ՝ ընտրություն։ Հռոմի պապի մահվան և նրա հաջորդի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում Եկեղեցին կառավարվում է Կարդինալների կոլեգիայի կողմից, իսկ Սուրբ Աթոռը համարվում է թափուր։ Ընտրությունները տեղի են ունենում խիստ գաղտնիության պայմաններում Սիքստինյան կապելլայում։ Յուրաքանչյուր կարդինալ քվեարկում է իր նախընտրած թեկնածուի օգտին՝ մինչև հաղթողի ընտրությունը, գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։

Քվեարկության գործընթացի մասին տեղեկատվության միակ աղբյուրը Սիքստինյան կապելլայի վերևում գտնվող ծխնելույզից բարձրացող ծուխն է։ Եթե ​​ծուխը սև է, նշանակում է՝ կոնկլավը չի կարողացել որոշել հաղթողին, և քվեարկությունը շարունակվում է։ Եթե ​​ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս, դա նշան է, որ նոր Հռոմի պապ է ընտրվել։ Սպիտակ ծխի բարձրանալուց հետո մեկ ժամվա ընթացքում նոր Պապը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբում։

Տեսականորեն, ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող է դիտարկվել որպես պապական գահի հավակնորդ։ Գործնականում, սակայն, կարդինալները նախընտրում են ընտրել իրենցից մեկին։ Երբ 2013 թվականին նախորդ կոնկլավում ընտրվեց Արգենտինայում ծնված Ֆրանցիսկոսը, նա դարձավ պատմության մեջ առաջին պապը Հարավային Ամերիկայից, որտեղ բնակվում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը։ Ամենից հաճախ կարդինալներն ընտրում են եվրոպացիներին, հատկապես, իտալացիներին։ Մինչ օրս ընտրված 266 պապերից 217-ն Իտալիայից են եղել։

Էմմա Չոբանյան