Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Լուրեր

24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է, հաղորդում է Վատիկանը։

Կաթոլիկ քահանայապետը 88 տարեկան էր։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին՝ Վատիկանի իր նստավայրում՝ Կասա Սանտա Մարթայում, փոխանցում է BBC-ն։

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, խորը ցավով պետք է հայտարարեմ մեր Սուրբ Հայր Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Այսօր առավոտյան [տեղական ժամանակով] ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Տիրոջը և Նրա Եկեղեցուն ծառայելուն։ Նա մեզ սովորեցրել է ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով, հատկապես՝ ի նպաստ ամենաաղքատների և ամենաանպաշտպանների»,- նշել է Նորին Սրբություն կարդինալ Ֆարելը։

Հռոմի եպիսկոպոս և կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոսը դարձել էր 2013 թվականին, երբ իր նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը, հրաժարական  էր տվել։ Նա նոր աշխարհից ընտրված առաջին Պապն էր․ Ֆրանցիսկոսն Արգենտինայից էր։

Վերջին ամիսներին Ֆրանցիսկոս պապը հիվանդ էր թոքաբորբով, տևական ժամանակ նա հիվանդանոցում էր։ Վերջին անգամ Հռոմի պապը հանրությանը ներկայացել է նախօրեին՝ Սուրբ Հարության տոնի առիթով ուղերձով դիմելով հավատացյալներին։