Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ինչ ցուցադրություններ կլինեն ՀՀ-ում և արտասահմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
Բոլորը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված գիտական և մշակութային մի շարք միջոցառումներ են նախատեսված Հայաստանում և արտասահմանում։ Ապրիլի 23-ին նախատեսվում է «Փաստագրելով հանցագործություն․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։

«Իր ծավալով, խորությամբ ու բնույթով ցուցադրությունը եզակի է լինելու և՛ մակերեսի առումով, և՛ նյութի։ Անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց՝ դիվանագետներ, միսիոներներ, լրագրողները, որոնք Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին, և հուշերի, լրագրողական հետաքննությունների, վիդեոնյութերի և լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը։ Այստեղ հանցագործություն բառը հատուկ շեշտել ենք ցույց տալու համար, որ չնայած 1915-1923 թվականներին չկար ցեղասպանություն բառը, բայց կարդալով վավերագրողների նյութերը, հստակ բառամթերքը ցույց է տալիս, որ բոլորը խոսում են մի ամբողջ ազգի բնաջնջման մասին»,- ասուլիսի ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյան։

Թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է ունեցել Բուխարեստում, ապրիլի 23-ին և 24-ին ցուցադրություններ են նախատեսվում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Տարելիցին նվիրված ցուցադրությունների պաշտոնական բացումներ են սպասվում նաև Լեհաստանում և եվրոպական այլ երկրներում։

Մանրամասները՝ տեսանյութում։