Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել չինական երեք ընկերությունների նկատմամբ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Կիևը սկսեց հայտարարել, որ չինական զենք է մատակարարվում Ռուսաստանին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկիի հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ ընկերությունների նկատմամբ.

Beijing Aviation And Aerospace Xianghui Technology Co. Ltd. – այս ընկերությունը արտահանում և ներմուծում է աերոտիեզերական տեխնոլոգիաներին առնչվող արտադրանք: Ընկերությունը Ռուսաստանին մատակարարում է ածխածնային մանրաթել (անհրաժեշտ է ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ստեղծման համար, այն նաև օգտագործվում է զրահատեխնիկայի և սարքավորումների մասերի, փոքր զենքի արտադրության մեջ) և էլեկտրոնային բաղադրիչներ։

Zhongfu Shenying Carbon Fiber Xining Co. Ltd. – Չինաստանի առաջատար բարձր արդյունավետությամբ ածխածնային մանրաթել արտադրողներից մեկը։

Rui Jin Machinery Co. Ltd. – տարբեր փաթեթավորման մեքենաների չինական արտադրող։

Ըստ հրամանագրի՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է քննարկել նմանատիպ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների իրավասու մարմինների հետ։

Նախօրեին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանին օգնում է զենքով։ Մասնավորապես, կան տեղեկություններ վառոդի և հրետանու մատակարարման մասին։ Ըստ նրա՝ Չինաստանի ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում զբաղվում են զենքի արտադրությամբ։

Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լին Ցզյանն արձագանքել էր Ուկրաինայի նախագահի  հայտարարությանը՝ նրա խոսքերն անվանելով «անհիմն»։

«Չինաստանը երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտության որևէ կողմի և միշտ խստորեն վերահսկել է երկակի նշանակության ապրանքների արտահանումը։ ՉԺՀ-ն կտրականապես դեմ է անհիմն մեղադրանքներին և քաղաքական մանիպուլյացիաներին»,- ասել էր նա։

Միաժամանակ, Կիևը հայտնել էր չինացի երկու զինծառայողների գերեվարման մասին։ Նրանք ասել էին, որ պայմանագիր չեն կնքել Ռուսաստանի զինված ուժերի հետ, չեն ցանկացել գնալ ռազմաճակատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի