Ուկրաինան ու ՌԴ-ն զոհվածների մարմիններ են փոխանակել

Լուրեր

18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
Բոլորը

Ուկրաինա է վերադարձվել 909 զոհված զինվորի մարմին, հայտնել է Ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերի համակարգման շտաբը։

Նշվում է, որ զինծառայողների մարմինները հետևյալ ուղղություններից են՝ Կուրախովսկոյե, Պոկրովսկոյե, Բախմուտսկոյե, Ուգլեդարսկոյե, Լուգանսկի, Զապորոժիեի, Սումի, Խարկովսկոյե, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում գտնվող դիահերձարաններից։

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կտեղափոխեն նշանակված վայրեր՝ դիերն իրավապահ մարմիններին փոխանցելու և դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու համար՝ մահացածների ինքնությունը պարզելու համար։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ էլ՝ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին են հանձնել 41 զոհված ռուս զինվորների մարմիններ։ Այս թիվը РБК-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր և ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգման խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի