Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումն ավարտվել է

Լուրեր

19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
Բոլորը

Ռուսաստանն այլևս չի հետևում ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների մորատորիումին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Ամիսը, որի ընթացքում գործում էր մորատորիումը, իսկապես լրացել է։ Այս պահին գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ [Վլադիմիր] Պուտինից այլ հրահանգներ չեն եղել»,- ասել է նա։

Պեսկովը չի մանրամասնել՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները պլանավորում են ապագայում մորատորիում հայտարարել ուկրաինական էներգետիկ ոլորտի օբյեկտների և ենթակառուցվածների ուղղությամբ հարվածների հետ կապված։

Հիշեցնենք, որ մարտին Ռուսաստանը և Ուկրաինան առանձին համաձայնության էին եկել Միացյալ Նահանգների հետ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները 30 օրով դադարեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, կողմերը մորատորիումի մեկնարկի տարբեր ամսաթվեր են նշել. Մոսկվայի տվյալներով՝ այն սկսվել է մարտի 18-ին, Կիևի տվյալներով՝ մարտի 25-ին։ Բացի այդ, կողմերն ամսվա ընթացքում պարբերաբար միմյանց մեղադրել են մորատորիումը խախտելու մեջ և հերքել, որ իրենք են այն խախտել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի