Լաբորատորիայում առաջին անգամ մարդու ատամներ են աճեցվել

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Լոնդոնի King’s College-ի գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ աճեցրել են մարդու ատամներ` լաբորատոր պայմաններում, գրում է The Telegraph-ը։ Այս առաջընթացը հնարավոր է դարձել ցողունային բջիջների կիրառմամբ, ինչը կարող է ապագայում փոխարինել ատամնային իմպլանտներին և ատամների վերականգնման այլ մեթոդներին։

Գիտնականները նախկինում հաջողությամբ աճեցրել էին ատամներ մկների համար՝ օգտագործելով մարդկային ցողունային բջիջներ։ Այս նոր ձեռքբերումն ավելի է մոտեցնում ապագայում մարդկանց համար ամբողջությամբ բնական ատամների վերականգնման հնարավորությունը։ Գիտնականներն այժմ ուսումնասիրում են երկու հնարավոր մոտեցում. լաբորատորիայում աճեցնել մեկ ամբողջական ատամ` նախքան դրա տեղադրումը, կամ վաղ փուլի ատամի բջիջները տեղադրել անմիջապես հիվանդի ծնոտի մեջ, որտեղ նրանք կարող են շարունակել զարգանալ:

«Մենք տարբեր գաղափարներ ունենք ատամները բերանում տեղադրելու ուղղությամբ: Մենք կարող ենք փոխպատվաստել երիտասարդ ատամի բջիջները բացակայող ատամի տեղում և թույլ տալ, որ դրանք աճեն բերանի ներսում: Կամ կարող ենք ամբողջ ատամը ստեղծել լաբորատորիայում՝ նախքան այն տեղադրելը հիվանդի բերանում: Երկու տարբերակի համար էլ մենք պետք է լաբորատորիայում սկսենք ատամի զարգացման վաղ գործընթացը»,- նշել է գիտաշխատող Սյուչեն Ժանգը: