Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։

Վալերի Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։ Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից 12-ն անցկացվելիք ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովն էր։ Վալերի Օսիպյանը հրահանգեց ևս մեկ անգամ ուսումնասիրել ու քննարկել միջոցառումների անվտանգությանն առնչվող անգամ ամենփոքր մանրուքները։ Ոստիկանության պետը պահանջեց, որ այդ օրերին ծառայության ներգրավված ոստիկանները լինեն անթերի՝ արտաքին տեսքից՝ մինչև ծառայությունների մատուցում։ Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հիշեցրեց, որ իրենց անբարեխիղճ ծառայությամբ ոստիկանի և, առհասարակ, համակարգի հեղինակության վրա ստվեր գցողները կպատժվեն խստագույնս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իսկ բարեխիղճ ծառայողները կխրախուսվեն։ «Ոստիկանության պետից շարքային՝ բոլորիցս է կախված միջոցառումների անխափան անցկացումը։ Մեր նկատմամբ հասարակական վստահությունն ու հարգանքը բազմապատկվել է Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Պետք է անել ամեն ինչ, որ այս աննախադեպ միջազգային իրադարձությունից հետո հասարակական վստահությունն ու հարգանքն ավելի ամրապնդվի»- նշեց Վալերի Օսիպյանը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս մեկ անգամ քննարկեցին ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումներին ոստիկանության ծառայությունը կազմակերպելուն, համակարգելուն ու վերահսկելուն վերաբերվող հարցեր։