Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Շույա քաղաքը․ այստեղ տեղակայված է 112-րդ հրթիռային բրիգադը, որտեղից «Իսկանդեր»-ներ են արձակվել Սումիի ուղղությամբ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Իվանովոյի շրջանի  Շույա քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Այս քաղաքում է տեղակայված 112-րդ գվարդիական հրթիռային բրիգադը, որն, ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի, իրականացրել է Սումիի վրա հարձակումը, փոխանցում  է Current time-ը։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Իվանովոյի մարզում յոթ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Mash տելեգրամ ալիքը գրում է, որ հարձակման հետևանքով վնասվել է երեք մասնավոր տուն, իսկ քաղաքի դպրոցներում դասերը չեղարկվել են։

Շույա քաղաքի իշխանությունները փակել են երթևեկությունը Գեներալ Բելովի փողոցի մի հատվածում։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալներով՝ զոհեր չկան, իսկ երկու թեթև վնասվածքներ ստացած անձինք ստացել են բժշկական օգնություն։

Astra տելեգրամ ալիքն էլ հայտնում է, որ փողոցի փակ հատվածը գտնվում է ռազմական ավանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այս ստորաբաժանումը զինված է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ապրիլի 13-ին Սումիին հարվածելու համար օգտագործել էր  նման համալիրից արձակված հրթիռներ, զոհվել էր 35, վիրավորվել՝ ավելի քան 120 մարդ։ Բուդանովը Սումիի վրա հարձակումն իրականացնելու մեջ մեղադրել էր ռուսական բանակի 112-րդ և 448-րդ հրթիռային բրիգադներին։ Մեկ օր առաջ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները հարված են հասցրել  448-րդ բրիգադին։

«Ռուսական յուրաքանչյուր  զինվորական ստորաբաժանում և նրա զինծառայողները որոնք հրետակոծում են Ուկրաինայի խաղաղ քաղաքներն ու քաղաքացիներին, կբացահայտվեն և անպայման  պատիժ կկրեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի