ԱՄՆ-ն երկու ամսվա ընթացքում մտադիր է սկսել Սիրիայից զորքերի դուրսբերումը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության ոլորտի պաշտոնյաներն իրենց իսրայելցի գործընկերներին տեղեկացրել են, որ Միացյալ Նահանգները նախատեսում է երկու ամսվա ընթացքում սկսել զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայից։ Այս մասին հայտնում  է իսրայելական Ynet-ը։  Իսրայելի պաշտպանության բնագավառի պաշտոնյաները չեն հանձնվում և շարունակում են ճնշում գործադրել՝ վերանայելու որոշումը։

Լրատվամիջոցը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այժմ վերադարձել է պաշտոնին, վաղուց խոստացել էր ԱՄՆ զորքերը դուրս բերել տարածաշրջանից՝ համաձայն իր վարչակազմի մեկուսացման դոկտրինի։

«Սա մեր պատերազմը չէ», – բազմիցս հայտարարել է Թրամփը։ Վաշինգտոնն այժմ անցնում է գործնական փուլ։  Կողմերի միջև քննարկումների ընթացքում Իսրայելի ներկայացուցիչները լուրջ մտահոգություններ են հայտնել հնարավոր հետևանքների վերաբերյալ:

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան գնահատել է, որ դուրսբերումը կարող է լինել մասնակի, և Իսրայելը նույնպես փորձում է կանխել դա՝ վախենալով, որ դա կքաջալերի Թուրքիային, որը Ասադի ռեժիմի անկումից ի վեր բացահայտորեն ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում։

Ներկայումս ԱՄՆ զորքերը տեղակայված են Սիրիայի արևելյան և հյուսիսային մի քանի կարևոր կետերում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է օգտագործել տարածաշրջանային դինամիկայի փոփոխությունը՝ իր երկրի՝ որպես տարածաշրջանային գերիշխող տերության կարգավիճակը հաստատելու համար, որտեղ Սիրիան կենտրոնական դեր է խաղում։ Գազայի պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի նկատմամբ նրա ավելի ու ավելի թշնամական հռետորաբանությունը միայն մեծացրել է Իսրայելի մտահոգությունները։ Անցյալ շաբաթ Ադրբեջանում կայացած հանդիպման ժամանակ իսրայելցի և թուրք պաշտոնյաները քննարկել են այս հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի