Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստում մի շարք «տուժողներ» են հարցաքննվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե դատավարությունը շարունակվել է «տուժողների» հարցաքննությամբ, որից առաջ Զեյնալ Աղաևը բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Դատական նիստին «տուժողներ» Իլգար Օրուջովը, Մարդան Մուսաևը, Անար Ալիևը, Խազրի Ախմեդովը, Հասան Ալիևը, Էլշադ Ահմեդովը, Ֆարիդ Իլյասզադեն, Թավրիզ Ռամազանովը, Սալեհ Հասանովը, Ջավիդ Մեհդիզադեն, Ազիզաղա Գարաևը, Նարիման Իբրահիմովը և ուրիշներ հայտարարել են, թե, իբրև, վիրավորվել են հայկական բանակի և «հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից» իրականացված սադրանքների ժամանակ։

«Տուժողներից» Էլվին Մամեդլին իր ցուցմունքում նշել է, թե «վիրավորվել է շտապօգնության մեքենայով վիրավոր զինվորի տարհանման ժամանակ՝ հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված կազմավորումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով» ։

Նիզամի Բախշալիևն էլ, պատասխանելով պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին, ասել է, թե վիրավորվել է «հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով՝ գտնվելով առաջնագծից 7-8 կիլոմետր հեռավորության վրա»։

Իմրան Հասանլին էլ պատասխանելով պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովայի հարցերին, ասել է, թե «ինքը վիրավորվել է խմբի հրամանատարի հետ միաժամանակ՝ Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այսպիսի ցուցմունքներ են տվել շարք «տուժողներ»։

Նրանցից յուրաքանչյուրը դատարանին խնդրել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի