Հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, քննարկել ենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իր և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հետ հանդիպմանը։

Նա ընդգծեց, որ որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մի մասն իրագործված է, բայց մի մասը կատարված չէ։

«Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամրջի վերականգնման շուրջ, վերջերս Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների, այս սպեկտրն էլ ենք քննարկել»,- փոխանցեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացը։

Ինչ վերաբերում է «Մարգարայի» անցակետի բացմանը Ռուբինյանն ասաց, որ Հայաստանն իր անելիքն արել է:

«Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել և Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել։ Մենք սպասում ենք, որ Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա։

Ռուբեն Ռուբինյանը նաև հայտարարեց՝ Հայաստանը պնդում է, որ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի ստորգրմանը՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը։

Հարցին՝ Ադբրեջանը շարունակում է պնդել, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության չեն պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ռուբինյանը պատասխանեց․ «Այդ հարցի վերաբերյալ Անթալիայում Արարատ Միրզոյանը և Բայրամովը քննարկում են ունեցել։ Պարոն Միրզոյանը շատ հստակ և աներկբա ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այդ հարցի շուրջ»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ զուգահեռ նաև կրակելով սահմանին, Ռուբինյանն արձագանքեց․ «Ինձ թվում է՝ կարիք չկա, ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորում դա, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-12-ին Անթալիայում տեղի էր ունեցել դիվանագիտական ֆորումը, որի շրջանակներում հանդիպել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը և Սեդար Քըլըչը։

Մանրամասները՝ տեսանյութում։