Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է արտահերթ ընտրությունների, Ստամբուլի քաղաքապետի ազատ արձակման համար ավելի քան 10 մլն ստորագրություն հավաքելու մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) նախօրեին առաջին հանրահավաքն է անցկացրել Սամսունում՝ կուսակցության նախագահի թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո արտահերթ ընտրությունների պահանջի շրջանակում։ Ընթերցվել է նաև Իմամօղլուի նամակը, որից հետո ելույթով է հանդես եկել կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը, գրում է Cumhuriyet-ը։

«Ով փորձել է ազգի կամքին հակառակ ինչ-որ բան անել, միշտ հիասթափություն է ապրել։ Այսօր նրանք, ովքեր իրենց իշխանությունը չեն ստանում ազգից, նրանք, ովքեր նայում են ոչ թե ազգին, այլ մյուս երկրներին, մյուս մայրցամաքներին և օվկիանոսի մյուս առաջնորդներին, դատապարտված են պարտության։ Մենք հույսը դնում ենք ազգի վրա, այլ ոչ թե Ամերիկայի վրա։ Մենք իշխանությունը ստանում ենք ժողովրդից, այլ ոչ թե Թրամփից»,- հայտարարել է Օզելը։

Նա իշխանություններին կրկին արտահերթ ընտրությունների կոչ է արել։

«Մարդկանց քվեատուփեր են պետք։ Երկիրն այլևս չի ուզում մի բռնակալի, որը թոշակառուներին թողնում է քաղցած, նվազագույն աշխատավարձ ստացողներին տառապանքի է մատնում, երիտասարդներին թողնում է գործազուրկ, զրկում նրանց ապագայի հույսից և հրաժարվում է ժողովրդավարական դիմադրությունից, որից նա հեռացել էր, երբ հասկացել է, որ չի կարող հաղթել ընտրություններում, փախչում է քվեատուփից և վախենում է քվեատուփից։ Ժողովուրդը, դեմոկրատները ընտրություններ են ուզում»,- նշել է ընդդիմադիր կուսակցապետը։

Բացի այդ, Օզելը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրկին խունտայի անդամ է անվանել․ «Ես ասացի, որ նա հեղաշրջման կազմակերպիչ է, խունտայի անդամ։ Նա անընդհատ դեմ է դրան։ Աշխարհում կան երկու տեսակի հեղաշրջումներ։ Մեկը ռազմական հեղաշրջումն է, մյուսը՝ քաղաքացիականը։ Երկուսն էլ ունեն ծրագիր, որը գլխավորում է խունտան։ Մարտի 19-ին Թուրքիայում տեղի ունեցավ քաղաքացիական հեղաշրջում, և պալատը դարձավ հեղաշրջումը գլխավորող խունտայի շտաբը»։

Օզլեը նշել է, որ «կփրկեն Թուրքիայի Հանրապետությունը այդ խունտայից,  կառավարությունից, որը պետությունը ղեկավարում է ինչպես հանցավոր կազմակերպություն, առաջին քվեատուփով»։

Ընդդիմության առաջնորդը նաև հայտնել է, որ Էքրեմ  Իմամօղլուին ազատ արձակելու, նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման և արտահերթ ընտրությունների անցկացման արշավի շրջանակում հավաքվել է  ավելի քան 10 մլն ստորագրություն։

«Երեկ ժամը 17:00-ին մեր կողմից անցկացված հաշվարկի արդյունքների համաձայն՝ 10 միլիոն ստորագրության շեմը հատվել է։ Այնուամենայնիվ, մեր նպատակը մեծ է, մեր ճանապարհը երկար է, բոլորս միասին կաշխատենք՝ մինչև ստանանք ընտրողների կեսից ավելին»,- հայտարարել է Օզելը։

Թուրքիայում ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Տրապիզոն նահանգում, որտեղ ծնվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի