Էրդողանը երկարաձգել է հարևան երկրներում ռազմական օպերացիաներ իրականացնելու լիազորության ժամկետը
Քաղաքականություն
04.10.2018 | 12:37Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթուղթը, որով ևս 1 տարով երկարաձգվում է Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի և Իրաքի հետ սահմանամերձ գոտիներում ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության ժամկետը. տեղեկացնում է ermenihaber-ը:
Փաստաթուղթը դրվել է քվեարկության։ Դրան կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP) ինչպես նաև ընդդիմադիր, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «İYİ» կուսակցությունները։ Փաստաթղթին դեմ է քվեարկել միայն Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)։