Մարդիկ, որոնք այսօր պիտի սեղանի տակ թաքնված լինեին, սպառնում են. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը վերջին շրջանում երկրում ստեղծված իրավիճակը խիստ լարված է համարում, քանի որ ընդդիմադիրները կամ հակահեղափոխականները սաստկացնում են իրենց դիմադրությունը: Բանախոսը նշում է՝ «հասկանում են, որ կորցնելու շատ բան ունեն, իսկ ընդունված վիճահարույց օրենքի նախագիծն այդ քայլերից մեկն էր»։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը՝ նշելով, որ վարչապետի հրաժարական տալու և նոր վարչապետ չառաջադրելու միջոցով խորհրդարանի լուծարումն իրականացնելը ռիսկային է համարում։

«Վստահություն կա, որ նրանք անպայման կառաջադրեն իրենց թեկնածուն, որովհետև կանխել դա բավականին դժվար է լինելու։ Եթե խնդիրը գնում է 2 շաբաթ Ազգային ժողովի շենքը շրջափակած պահելու մասին, ապա դա անհնարին է, քանի որ պատգամավորները կարող են նաև իրենց քվեն ուղարկել գրավոր ձևով։ Մյուս կողմից, եթե առաջադրում են վարչապետ, դա հանգեցնելու է բախումների, ուստի պետք է գործել այն տրամաբանությամբ, որ երկրում հեղափոխություն է կամ հեղափոխության փորձ, քանի որ ապօրինության վրա չի կարող օրինականություն խարսխվել»,- ասաց Պապյանը՝ ընդգծելով, որ մարդիկ, որոնք էսօր պիտի սեղանի տակ թաքնված լինեին, սպառնում են։

Արա Պապյանը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակում խոսքը չի գնում միայն հանրաքվեի մասին, կարելի է նաև հարցադրում հնչեցնել՝ արդյոք ժողովուրդը համաձա՞յն է , որ ԱԺ-ն լուծարվի և արտահերթ ընտրություն անցկացվի, որի օգտին ժողովուրդը կարող է քվեարկել, հակառակ պարագայում հակահեղափոխական ուժերը կարող են այնպիսի գործողությունների դիմել, որ մեր մտքով անգամ չի անցնում։

Մանրամասները՝ տեսանյութում։