Ինչ է առաջարկվում արցախցիներին «40+10»-ի փոխարեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին մինչև տարեվերջ լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրվի․ Կառավարությունը երեկ ընդունեց որոշումը։ Կարիքավոր են համարվելու այն ընտանիքները, որոնց ամսական եկամտի չափը մեկ անդամի հաշվարկով ցածր է 55 հազար դրամից: Աջակցության չափը ընտանիքի համար կլինի 40 հազար դրամ և 10 հազարական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ սկսած երկրորդից։

Կառավարությունը, մինչ նոր ծրագրի մասին հայտարարելը, ապրիլի 1-ից դադարեցրել էր բնակվարձի փոխհատուցման 40+10 ծրագիրը։ Այս որոշումը դժգոհությունիների առիթ էր դարձել արցախցիների շրջանում։ Մարտի 29-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեց Կառավարությանը և երկու շաբաթ ժամանակ տվեց՝ աջակցման ծրագրի դադարեցման որոշումը վերանայելու համար։ Նաև վրան տեղադրվեց՝ ամենօրյա իրազեկումներ իրականացնելու նպատակով։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սաիդա Պողոսյանն ասում է՝ Կառավարությանն առաջարկել էին սոցիալական ծրագրերը որոշ ժամանակով հետաձգել, փոխարենը բնակարանային ծրագիրն ընդլայնել։ 

Ինչպես աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները, այնպես էլ կենսաթոշակներն ու ամենամսյա պարբերականությամբ ստացվող նպաստներն այս ծրագրի շրջանակում համարվելու են եկամուտ։ Այս մասին այսօր տեղեկացրեց ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամի խոսքով՝  Կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես է աշխատելու այս ծրագիրը։

Մինչև այս տարվա ապրիլ  բռնի տեղահանվածները ստանում էին 50 հազարական դրամ։ Ապրիլից աջակցությունը միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները պետք է ստանան, սակայն ոչ թե 50 հազար, այլ 40 հազար դրամ, իսկ հուլիսից արդեն աջակցման գումարը 30 հազար կդառնա։ 

Նախատեսված է աջակցություն տրամադրել մոտ 3000 ընտանիքի, սակայն սրանք դեռևս մոտավոր հաշվարկներ են․ Կառավարությունը չունի հստակ շահառուների թվի մասին պատկերացում։ 

Եվ մինչ պետությունը պատրաստվում է ապրիլի 22-ից ընդունել աջակցման նոր ծրագրի դիմումները, Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդից ասում են՝ ընդունելի չէ Կառավարության այս մոտեցումը և առաջիկայում պատրաստվում են նոր հանրահավաքի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան