Երեխաների նկատմամբ բռնությունը լրջագույն խնդիր է և դրա հասցեավորման բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների․ ՄԻՊ

Լուրեր

25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։ Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։ Նշված խնդիրները հասցեավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններ։

«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել երեխաների նկատմամբ բռնության բոլոր տեսակների ճանաչման, նման դեպքերին արձագանքման, ինչպես նաև բռնության կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրներին։ Այդ խնդիրներն արձանագրել են նաև մի շարք միջազգային կառույցներ։ Խնդիրներն, ի թիվս այլնի, պայմանավորված են իրավասու անձանց կողմից բռնության տեսակների առնչությամբ ոչ պատշաճ պատկերացումների, արդյունքում՝ բռնությունը չճանաչելու, դրանով պայմանավորված՝ երեխաների հետ աշխատանքում այն երբեմն կիրառելու, ինչպես նաև հաստատություններում բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների բացակայության հետ։

Այս հանգամանքը՝ վերջին ժամանակահատվածում բռնության վերաբերյալ պարբերաբար ստացվող ահազանգերի համատեքստում, Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում։

Չնայած թե΄ մշտադիտարկման այցերի, թե΄ երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացվող այլ գործառույթների շրջանակներում իրավասու մարմիններն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները ցուցաբերում են համագործակցային մոտեցում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, առանձին դեպքերում ուսումնական հաստատության աշխատակիցները տեղեկացված չեն Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի, դրանից բխող լիազորությունների շրջանակի մասին, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ Պաշտպանի կողմից նշված ոլորտում իր լիազորություններն իրականացնելու տեսանկյունից:

Հարկ է ընդգծել, որ Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն, և այս լիազորությունների շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը, օրենքով սահմանված կարգով՝ նրա ներկայացուցիչները իրավասու են պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր իրականացնել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Ընդ որում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին:

Այս առումով Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից լուրջ քայլերի ձեռնարկումը ինչպես բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման և կատարելագործման, այնպես էլ ՄԻՊ մանդատի առնչությամբ իրավասու անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Երեխաների նկատմամբ բռնությունը՝ իր բոլոր տեսակներով, լրջագույն խնդիր է և դրա հասցեավորման պատշաճ կառուցակարգերի բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- ասված  է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։