Դատավորը ցույց տվեց, որ ՀՀ-ում կարող է գործել ազատ կարծիք արտահայտելու իրավունքը. փաստաբանը` արդարացման վերդիկտի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահը ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Որոշումը սպասելի էր, ինձ համար, ճիշտն ասած, ավելի սպասելի էր Ալբերտ Առստամյանի գործով առհասարակ հանրային մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը, այսինքն՝ առաջադրված մեղադրանքից կհրաժարվի։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով գործով արդարացման վերդիկտին։

«Դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրեց շատ արդար դատական ակտ, մասնավորապես արդարացնելով Ալբերտ Առստամյանին։ Այսօր Ալբերտ Առստամյանին արդարացնելով՝ դատավորը ոչ միայն ցույց տվեց իր մասնագիտական կարողությունը, այլև առհասարակ ցույց տվեց, որ հավատարիվ է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը և ցույց տվեց, որ ՀՀ-ում կարող է գործել ազատ կարծիք արտահայտելու իրավունքը»,- ընդգծեց Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք՝ Երևանի Զեյթուն թաղամասի 71-ամյա բնակիչ Ալբերտ Առստամյանը 2024 թվականի օգոստոսին իրենց բակում տեսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և 9-րդ հարկի իր պատշգամբից խնձորը նետել նրա ուղղությամբ, սակայն չէր դիպել: Ոստիկանները ժամերի ընթացքում տարեց տղամարդուն տարել էին ձերբակալվածների պահման վայր, ոստիկանության բաժանմունք էին տեղափոխել նաև ընտանիքի անդամներին։ Արցախցի տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի գործով կայացրեց արդարացման վերդիկտ՝ նշելով, որ նրան մեղսագրվող ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) սահմանված հանցակազմի առկայությունը ապացուցված չէ։ Մայիսի 23-ին տեղի կունենան լրացուցիչ դատալսումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։