Տևական ժամանակ է, ինչ մեր հանրության մեջ արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսք է տարածվում և հրահրվում․ բաց նամակ

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մի շարք անձինք և կազմակերպություններ բաց նամակ են հրապարակել՝ արցախցիների նկատմամբ կազմակերպված և ուղորդված ատելության խոսքի տարածումը կանխարգելելու կոչով։

Բաց նամակին միացած 146 անձանց և նախաձեռնությունների ցանկը  այստեղ։

 

«Բաց նամակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

Հարգելի՛ լրագրողներ

Տևական ժամանակ է, ինչ մեր հանրության մեջ արցախցիների նկատմամբ կազմակերպված և ուղղորդված ատելության խոսք է տարածվում և  հրահրվում։

Նմանաբնույթ հերթական ագրեսիվ ալիքը մեկնարկեց սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցած արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմամարդ հանրահավաքից հետո, որի միջոցով մարդիկ փորձում էին իրենց արդարացի ձայնն ու վրդովվմունքը լսելի դարձնել։

Ակտիվ կերպով լուսաբանվող նշված միջոցառումը դարձավ ատելության ու ագրեսիայի աներեւակայելի չափաբաժնի թիրախ, ինչը դրսևորվում էր լրատվության էթիկայի աահմանները հատող որոշ դեղին մամուլին հարիր լրատվամիջոցների կեղծ ու մանիպուլյատիվ նյութերի շրջանառմամբ, ինչպես նաեւ տարբեր էլեկտրոնային հարթակներում ագրեսիվ եւ հակաիրավական մեկնաբանությունների տեսքով։

Ցավալի է տեսնել լրատվականների նյութերի տակ արցախցիների նկատմամբ ատելություն և բռնության քարոզ ենթադրող հարյուրավոր մեկնաբանություններ, գրառումներ ինչպես պրոիշխանական տարբեր կենտրոններից և անհայտ ծագման աղբյուրներից կառավարվող կեղծ օգտահաշիվներից, իշխանական քարոզիչներից և աջակիցներից, այնպես էլ իշխանական պատգամավորների կողմից։

Արդյունքում.

  1. Թիրախավորվում են արդեն իսկ խոցելի կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցները:
  2. Մարդիկ վիրավորում ու ինքնամփոփվում են՝ հրաժարվելով սոցիալական շփումներից ու իրենց իրավունքների իրացումից.
  3. Կոպտորեն ոտնահարվում են արցախցիների հիմնարար իրավունքները, ինչպես՝ պատվի և արժանապատվիւթյան, խոսքի, տեղեկատվության, հավաքների ազատությունները։
  4. Շատ հաճախ նման գործընթացները, հատելով իրավունքի սահմանը, տեղավորվում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի շրջանակներում։

Հասկանալով հանրահավաքի, դրան հաջորդող բողոքի ակցիաների, ՏԻՄ ընտրական պրոցեսների և հետընտրական զարգացումների հետ կապված ծանրաբեռնվածությունը, շնորհակալ լինելով արցախցիների խնդիրների լուսաբանումն ապահովելու համար՝ խնդրում ենք հնարավորինս օպերատիվ հեռացնել ատելության խոսք և բռնության քարոզ պարունակող մեկնաբանությունները լրատվական նյութերի արձագանքներից կամ ըստ անհրաժեշտության սահմանափակել մեկնաբանման հնարավորությունը՝ դրանով իսկ կանխարգելել բռնության կոչերի և ատելության քարոզի հնարավոր անցանկալի  հետևանքները, թույլ չտալ իշխանությունների կողմից հրահրվող պառակտման խորացում և շատ բարդ, ողբերգական ժամանակներով անցած և անցնող բոլորիս հայրենակիցների սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացում»։