Հաագայի տրիբունալում Պուտինին չեն դատի, քանի դեռ զբաղեցնում է ՌԴ նախագահի պաշտոնը

Լուրեր

15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
Բոլորը

Հատուկ տրիբունալը, որն Արևմուտքի երկրները ցանկանում են ստեղծել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները քննելու համար, չի կարող Վլադիմիր Պուտինի դեմ հեռակա դատաքննություն սկսել, քանի դեռ նա զբաղեցնում է ՌԴ նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով երկու եվրոպական պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տրիբունալը, ինչպես սպասվում է, ստեղծվելու է Հաագայում, սակայն Պուտինի՝ որպես պետության ղեկավարի անձեռնմխելիությունն անհնար է դարձնում նրա դեմ քրեական հետապնդում իրականացնել՝ առանց դատարանում նրա անձնական ներկայության, պնդում են ապագա դատավարության ճարտարապետները։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես անձեռնմխելիություն ունեն։ Այս ամենից բացի, Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինայի ներխուժումը որպես հանցագործություն, հրաժարվում է համագործակցել արևմտյան կառույցների հետ, և դա գործնականում անհնար է դարձնում Ռուսաստանի Դաշնությունից որևէ բարձրաստիճան անձի արտահանձնումը։

Euronews-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս բոլոր պայմաններն արձանագրված են միջազգային համաձայնագրի նախագծում, որն իրավական հիմք կհանդիսանա Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հովանու ներքո գործող դատարանի աշխատանքի համար։

Փաստաթղթի տեխնիկական նախապատրաստումն ավարտվել է մարտի վերջին՝ Ստրասբուրգում կայացած, այսպես կոչված, «Հիմնական խմբի» հանդիպման ժամանակ։ Մասնակիցները պատրաստել են երեք փաստաթուղթ՝ Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև երկկողմ համաձայնագիր, դատարանի կանոնադրությունը և դրա կառավարման կարգի վերաբերյալ համաձայնագիր։ Փաստաթղթերի ստորագրումը նախատեսված է մայիսի 9-ին Կիևում, սակայն ժամկետները կարող են հետաձգվել։

Հեռակա դատավարությունների արգելքը բանակցություններին մասնակցող երկրների միջև փոխզիջման արդյունք է: Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ այս դրույթն այլևս վերանայման ենթակա չէ և կներառվի համաձայնագրի վերջնական տարբերակում։

Ագրեսիայի հանցագործությունը տարբերվում է այլ միջազգային հանցագործություններից, ինչպիսիք են պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Եթե ​​վերջիններիս համար մեղադրում են անմիջական մեղավորներին՝ զինվորներին, սպաներին, վարձկաններին, ապա ագրեսիան դասակարգվում է որպես ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործություն։ Ագրեսիան կարող է դրսևորվել ներխուժման, օկուպացիայի, բռնակցման, շրջափակման կամ մեկ պետության կողմից մյուսի վրա այլ զինված հարձակումների տեսքով։

Չնայած Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) իրավասություն ունի նման գործերի նկատմամբ, այն տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը։ Ռուսաստանը, ինչպես Միացյալ Նահանգները, դրա մասնակից չէ։ Այդ պատճառով Կիևի արևմտյան դաշնակիցները ցանկանում են ստեղծել առանձին, անկախ դատարան՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը քննելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի