Մայիս 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի միջև հանդիպում նախատեսված չէ. ՀՀ վարչապետի խոսնակ
Քաղաքականություն
11.04.2025 | 11:00
Մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ մամուլում հրապարակվել էր տեղեկություն, թե մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լրատվամիջոցը գրել էր նաև եռակողմ ձևաչափով փաստաթղթի ստորագրման մասին, ինչը կառավարությունից ևս չեն հաստատում։