Նեթանյահուի գրասենյակը մանրամասներ է հայտնել Ադրբեջանում կայացած Իսրայել-Թուրքիա հանդիպումից

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Այն բանից հետո, երբ իսրայելցի և թուրք անանուն պաշտոնյաները հաստատել էին երկու երկրների միջև Ադրբեջանում Սիրիայի հարցով տեղի ունեցած ուղիղ բանակցությունների մասին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը մանրամասներ է հրապարակել ընթացիկ քննարկումների մասին։ The Times of Israel-ի հաղորդմամբ՝ երեկ երեկոյան Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում հանդիպել է իր թուրք գործընկերների հետ։ Իսրայելի պատվիրակության կազմում են եղել Պաշտպանության նախարարության և անվտանգության գործակալության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նեթանյահուի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանակցությունները հյուրընկալելու համար։

«Բանակցությունների ընթացքում յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր շահերը տարածաշրջանում, և նրանք համաձայնել են շարունակել հաղորդակցության ուղին՝ անվտանգության կայունությունը պահպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ  Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները երեկ Ադրբեջանում հանդիպում են անցկացրել։

Թուրքիան փորձում է ընդլայնված ռազմական ներկայություն հաստատել Սիրիայում Բաշար Ասադի տապալումից ի վեր։ Իսրայելը ռազմական հարվածներ է հասցնում այն բազաների դեմ, որոնք, իր կարծիքով, Թուրքիան ցանկանում է վերահսկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի