Ինչու է Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն հայտնել հայ պաշտոնյային․Դադունցը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

Այս տարվա հունվարին Թուրքիայի ՆԳՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին այն բանից հետո, երբ Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Երևանը հանձնեց Անկարային։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալակական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են արտահանձնվել 6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։
Հայտարարության մեջ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։

Կառավարության նիստից հետո Factor.am-ին փոխնախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ մասնակցություն էր ունեցել գործընթացին, որ արժանացել էր Թուրքիայի շնորհակալությանը։

«Շնորհակալություն այս հարցի համար, որովհետեև այն հնարավորություն է տալիս պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել․ սովորական գործընթաց է տեղի ունեցել։ Այն քաղաքացիները, որոնք հանձնվել են ՀՀ-ում դատապարտված են եղել պատժի և պատժի ժամկետը լրացել է, փոխանցվել են Թուրքիայի Հանրապետություն, քանի որ այնտեղ ևս հարուցված էր քրեական գործ»,-ասաց փոխնախարար Տիգրան Դադունցը։

Հարցին, թե ո՞րն է եղել իր մասնակցությունը և ի՞նչ խողովակներով է բանակացել Թուրքիայի պաշտոնյաների հետ, ասաց․ «Գործընթացը եղել է միջազգային կոնվենցիաների շրջանակներում և զբաղվել է մեր նախարարության համապատասխան վարչությունը՝ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով։ Գիտեք, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, օգտագործել ենք ԱԳՆ-ի խողովակները, գրագրություն է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան