«Խելագարի պես ռմբակոծում են». Թրամփը դժգոհել է Ուկրաինային ՌԴ հարվածներից

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ուրախ չէ» Ռուսաստանի կողմից Ուկրաինայում շարունակվող հարվածներից, քանի որ ԱՄՆ-ը փորձում է միջնորդել երկու երկրների միջև մարտերի ավարտի հարցում, գրում է CNN-ը։

«Ես գոհ չեմ այն ​​բանից, ինչ է կատարվում ռմբակոծությունների հետ։ Նրանք հիմա ռմբակոծում են խելագարի պես: Դա լավ իրավիճակ չէ»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մաքսատուրքերի նոր քաղաքականությունը Ռուսաստանից որևէ վճար չի ներառում, ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Որովհետև մենք, ըստ էության, բիզնես չենք անում Ռուսաստանի հետ, քանի որ նրանք պատերազմական վիճակում են»։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները հանդիպում են ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ, և «ավելի են մոտենում», սակայն չի հստակեցրել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ հրադադարը մոտ է:

Հավելենք, որ Թրամփն ավելի վաղ Ռուսաստանին կոչ էր արել դադարեցնել հարձակումներն Ուկրաինայի վրա։

«Մենք խոսում ենք Ռուսաստանի հետ: Մենք կցանկանայինք, որ նրանք դադարեցնեն: Ես չեմ սիրում ռմբակոծություններ: Ռմբակոծությունները շարունակվում ու շարունակվում են: Ամեն շաբաթ մարդիկ են մահանում, հազարավոր երիտասարդներ են մահանում»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի