Երբ և ինչպես կներդրվեն կենսաչափական նոր անձնագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

2026 թվականի երկրորդ կիսամյակից Հայաստանում կարտադրվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր։ Մեկ շաբաթ առաջ Ներքին գործերի նախարարությունը հայտնեց՝ համակարգի ներդրման մրցույթի հաղթողը ֆրանսիական IDEMIA կոնսորցիումն է: Պայմանագիրը երկկողմ ընդունելի է․ առաջիկա ամսվա ընթացքում օր և վայր կընտրվի այն ստորագրելու համար։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը վստահ է՝ հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ է ներդրվելու։

ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի համաձայն՝ կենսաչափական տվյալներ են համարվում օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող և օգտագործվող անհատական տվյալները, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնել լուսանկարի, մատնահետքի, ստորագրության միջոցով։

Կառավարությունն այս պահին դեռևս չի հայտարարում, թե որքան կարժենա նոր կենսաչափական անձնագրի տրամադրումը, հաղթող ընկերությունն իր գնային քաղաքականության մասին կհայտարարի պայմանագրի ստորագրումից հետո։ Մասնավոր ընկերությունը իրավասու չի լինի որևէ տեսակի դիմում վերցնել մինչև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը բնակչության պետական ռեգիստրում չներմուծի անձի տվյալները՝ իրավական կարգավիճակը որոշված։

Մինչև փաստաթղթերի արտադրությունը նախատեսվում է ենթակառուցվածքների ներդրում՝ շենքային պայմանների ստանդարտացում, գրասենյակների հիմնում, տեխնիկական վերազինում և այլն։ Այս ամենը հաղթող կոնսորցիումը պարտավորվել է իրականացնել առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի՝ գործընթացը կարևոր է նաև վիզաների ազատականացման համատեքստում։ Նելլի Դավթյանը նշում է՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է 4-ից 5 տարի տևել։

Նոր տիպի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը ՀՀ-ում ներդրվել էր դեռևս 2012 թվականին։ 2017-ի հունվարի 1-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Դրանից հետո կառավարությունը շարունակաբար հետաձգում էր նոր տեսակի կենսաչափական անձնագրերի տրամադրումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան