ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի բլոգերը հայտարարել է, թե հետախուզումը չեղարկվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի ֆիթնես մարզիչ, բլոգեր Քամիլ Զեյնալին հայտարարել է, թե իր նկատմամբ հետախուզումումը չեղարկվել է։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական հաղորդումներից մեկի եթերում։

«Վերջերս ինձ զանգահարեցին դեսպանատնից և ասացին՝ «Շնորհավորում ենք, թշնամու կողմից հետախուզման աշխատանքները դադարեցվել են։ Սա արեց մեր պետությունը, ոչ միայն իմ, այլև մի քանի այլ անձանց հետախուզումները նույնպես դադարեցվել են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված Զեյնալին 7-8 ժամ հետո ազատ էր արձակվել և վերադարձել Բաքու։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։

Նշենք, որ Զեյնալին հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով և գործողություններով։ Մասնավորապես, դեռևս 2020 թվականին Տավուշյան մարտերի ժամանակ նա ՌԴ-ում հայերի դեմ իրականացված հարձակումների հիմնական կազմակերպիչներից էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա ակտիվորեն աջակցել է Արցախի դեմ ագրեսիային, նաև տեղեկություններ կան, որ ռազմական հանցագործություններ է իրականացրել։

2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում նա հայի էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։ Բլոգերը նաև պնդել էր, թե հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար նույնիսկ պարգևատրվել է պաշտոնական Բաքվի կողմից, սակայն հետո հայտարարել, թե դա, իբր, «կատակ է եղել»։

Էմմա Չոբանյան