Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան

Լուրեր

15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ,

Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության և ժողովուրդների փոխըմբռնման կամուրջ՝ խթանելով համամարդկային արժեքների տարածումը։
Հայաստանի Հանրապետությունը սպորտի ոլորտում ունի երկարամյա ավանդույթներ և նշանակալի նվաճումներ։ Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, բարձր են պահել Հայաստանի պատիվը՝ նվաճելով մեդալներ և ամրապնդելով մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Այս ձեռքբերումները պետության քաղաքականության, մեր մարզիկների, մարզիչների, մարզական կազմակերպությունների հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն են։ Ձեր ջանքերի շնորհիվ ոգեշնչվում են սերունդներ, իսկ հասարակության մեջ խորանում է սպորտի հանդեպ հետաքրքրությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և մարզական համակարգի բոլոր մասնակիցների համար։

Նախարարությունը մեծապես կարևորում է նաև զանգվածային սպորտի զարգացումը՝ դիտարկելով սպորտը ոչ միայն հաղթանակների ու մեդալների, այլև առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգևոր զարգացման, հասարակության համախմբման և ներդաշնակության կարևոր գործոն։ Սրան է միտված պետական քաղաքականությունը, ըստ որի՝ մեր դպրոցները հագեցվում են մարզագույքով՝ ապահովելու պատշաճ պայմաններ մեր երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար։

Մասսայական սպորտի տարածմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն են ուղղված նաև «Վարչապետի գավաթ» մրցաշարերը՝ թե՛ մեծահասակների, թե՛ դպրոցականների համար։

Այն տարեցտարի ընդլայնում է մասնակցայնությունը, ինչը նշանակում է, որ մենք միասին գնում ենք ճիշտ ճանապարհով։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում սպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, ինչի շրջանակում մարզերում ու Երևանում մեծ թափով ընթանում են մարզական համալիրների, մարզադպրոցների կառուցման աշխատանքներ։

Սպորտը նաև հարթակ է, որն ընդլայնում է երիտասարդների հնարավորությունները, աջակցում է սոցիալական բարեփոխումներին և ամրապնդում այն հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, հավասարությունը, փոխադարձ հարգանքը, արդարությունը և պատասխանատվության զգացումը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, նոր հաջողություններ և փայլուն հաղթանակներ մեր մարզական ընտանիքին»։