ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի դիտորդական հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) այսօր կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով: Այդ մասին ասված է ԵԽԽՎ կայքում՝ assembly.coe.int-ում  հրապարակված հայտարարությունում:

«Երևանի քաղաքապետի ընտրությունները հստակորեն ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, մասնակցության ցուցանիշը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը դեռևս ցածր է: Հետևաբար, կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար: Մենք կոչ ենք անում իշխանություններին և  քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան և որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար: Եվ հատկապես կարևոր է, որ փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, ինչպես կոչ են արել որոշ քաղաքական շահագրգիռ կողմեր: Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ցուցումները, ներառյալ՝ ընտրական օրենսդրության կայունության առնչությամբ, և հիմնված լինի բոլոր քաղաքական ուժերի միջև հնարավորինս առավելագույն կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան:

Նա ընդգծել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի համար բավականաչափ ժամանակի անհրաժեշտությունը խիստ կարևոր է հնարավոր սահմանադրական ցանկացած փոփոխության համատեքստում, և որ այն չպետք է հապճեպ իրականացվի:

Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք մեծացրել են երկրի քաղաքական միջավայրում լարվածությունը և հանգեցրել քաղաքական հետապնդումներ և քաղաքական շարժառիթներով քրեական հետաքննություններ սկսելու մասին մեղադրանքների, Լովոչկինան նշել է, որ ԵԽԽՎ-ն բազմիցս ողջունել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում՝ իշխանությունների հավաստիացումները ժողովրդավարական սկզբունքները հարգելու և դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիության մասին. «Մենք ողջունել ենք  Հայաստանի խաղաղ ու ժողովրդավար իշխանափոխությունը ու իշխանությունների հավաստիացումները, որ դատական համակարգը քաղաքական միջամտությունից ազատ է գործելու և քաղաքական վրեժխնդրություններ չեն լինելու: Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ, թե ով է դա իրագործել: Մենք, հետևաբար, ողջունում ենք 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի ժամանակ գրանցված 10 զոհերի վերաբերյալ ցանկացած արժանահավատ քննություն: Այնուամենայնիվ, ցանկացած հետաքննություն, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունները, պետք է իրականացվեն օրենքի գերակայության, դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»:

Համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ քննարկելու վերջին զարգացումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ: