Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վանում հայկական գերեզմանոցի վրա 2017թ․ կառուցված զուգարանները, ավտոկայանն ու հանդերձարանները  միչև օրս չեն ապամոնտաժվել. փոխանցում է ermenihaber-ը:

2017թ․ վերջին Թուրքիայի մշակույթի և և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը խոստացել էր, որ այդ շինությունները 60 օրվա ընթացքում կապամոնտաժվեն։ Սակայն անցել է արդեն գրեթե 1 տարի, իսկ  խոստումն այդպես էլ դեռ խոստում է մնացել։

Հայկական գերեզմանոցը անարգող շինությունները կառուցվել էին Վան նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանում որպես հոգաբարձու նշանակված Աթըֆ Չիչեքլիի նախաձեռնությամբ։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բերել էր մեջլիսի օրակարգ, ինչից հետո մշակույթի նախարար Քուրթուլմուշը հայտարարել էր, որ կառույցները պետք է ապամոնտաժվեն։ Սակայն Արտամեդի քաղաքապետարանը հրաժարվել էր ենթարկվել նախարարության հրահանգին՝ պնդելով, թե այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանոց էլ չկա։

Հավելենք, որ նշված վայրում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու հարակից պատմական բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը: