Հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածքում հնարավոր են ջրածածկումներ․ Լևոն Ազիզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ձմեռային ժամանակաշրջանում ձևավորված հիդրոօդերևութաբանական պայմանները գարնանային վարարումների հոսքի վրա կունենան բացասական ազդեցություն, քանի որ ձմռան տեղումների քանակը կազմել է նորմայի 40 տոկոսը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՇՄ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա ընդգծեց, որ հանրապետության հիդրոօդերևութաբանության պատմության մեջ 2024-ի թվականի և այս տարվա ձմեռը ամենաչորայինն են։ Ազիզյանի խոսքով՝ այս տարվա ձմռան ամիսներից ամենաչորայինը եղել է հունվարը։

«Կուտակված ձյան պաշարները վարարումների ժամանակաշրջանում նորմայից բացասական շեղումով հոսքի ծավալներ կունենան։ Ինչ վերաբերում է ապրիլ-հունիս ամիսների կանխատեսումներին՝ դրանք կանխատեսվում են նորմայից բարձր, տեղումների քանակը ապրիլ-մայիս ամիսներին նորմային մոտ, իսկ հունիսին՝ նորմայից պակաս»,- հավելեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենը։

 Լևոն Ազիզյանը հայտնեց, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները կանխատեսվում են նորմայի 50-90 տոկոսի սահմաններում։

«Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածքներում հնարավոր են ջրածածկումներ։ Դա կանխատեսվում է մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում»,- շեշտեց Լևոն Ազիզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։