Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի. Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

Ապրիլ ամիսը կլինի տաք և բավարար տեղումներով, օդի ջերմաստիճանն էլ 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՇՄ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա փոխանցմամբ՝ ապրիլին հիմնականում գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում առանձին օրերի արկտիկական ցուրտ հոսանքներ ներթափանցեն։ Սուրենյանի խոսքով՝ ապրիլին տեղումների քանակի նորման բարձր է, և ակնկալվում է, որ այս տարի ապրիլին լինեն բավականաչափ տեղումներ։

«Ամենակարևորն՝ առաջիկա օրերին ցուրտ օդային հոսանքների ներթափացում չի սպասվում։ Ճիշտ է՝ կունենենանք ցիկլոններ, բայց դրանք կլինեն հարավարևմուտքից և մեր տարածաշրջան բերելու են խոնավ տաք օդ։ Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի անկում չի գրանցվի։ Դա շատ ուրախալի է, քանի որ օր-օրի ցրտահարության ռիսկը նվազում է»,- ասաց նա՝ հավելելով, որ ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև+30 աստիճանի։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը նաև նշեց, որ մինչև ապրիլի 8-ը ներառյալ հանրապետությունում լուրջ ցիկլոնների ներթափանցում չի կանխատեսվում, իսկ 9-13-ին հանրապետության որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։