«40+10» ծրագիրը չի վերանայվելու, պատրաստվում ենք մեծ հանրահավաքի և գործողությունների․ Արցախից տեղահանված

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել  է, որ «40+10» ծրագրի վերաբերյալ   փոփոխություն չի լինելու, որոշումը չի վերանայվելու»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախից բռնի տեղահանված Անաստաս Իսրայելյանը՝ մանրամասներ ներկայացնելով արցախցիների և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից։

Երեկ սոցվճարումների երկարաձգման պահանջով բողոքի ակցիայից հետո փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրավիրել էր արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ լսելու նրանց բարձրացրած հարցերը։

««40+10» ծրագրի շարունակական լինելը մեզ համար այժմեական հարց է, ծրագրի կրճատման դեպքում մարդիկ արտագաղթելու են։ Փոխվարչապետն ասել է, որ սոցիալական ապահովման մյուս ծրագրերը՝ բնակապահովության ծրագրի վերաբերյալ կարող են քննարկումներ լինել և փոփոխություններ կատարվել։ Բնակարանային ապահովման ծրագրի մասով էլ ասում են, որ հնարավոր են փոփոխություններ, բացի Երևանում տուն ձեռքբերելու հարցում։ Մենք, սակայն, դրան էլ չենք հավատում։ Մեր  բարձրացրած բոլոր հարցերին նման պատասխաններ են տալիս՝  նպատակը հարցի լուծման հետաձգումն է։ Այս 1,5 տարվա ընթացքում 100 հատ փոփոխություն են խոստացել, բայց ոչ մեկը չի իրականացվել»,- նշեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։

Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ արցախցիները փոխվարչապետին ներկայացրել են ոչ միայն իրենց սոցիալական խնդիրները, այլև՝ 12 կետից բաղկացած պահանջագիր։

«Գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից հրաժարվելու մասին հարցերն ենք ներկայացրել, բացի այդ, պահանջել ենք, որ արցախյան հիմնահարցը չփակեն։ Մեր վերադարձի հարցն ենք նաև բարձրացրել։ Այս պահանջների վերաբերյալ ասել են, որ այդ հարցերը չեն քննարկում, դրանք փակ են»,-նշեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ առաջիկայում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն կանի։ Իսրայելյանի խոսքով՝  բողոքի ակցիաները շարունակվելու են, անցնելու են գործողությունների։

«Կառավարության պատասխանը մեզ համար անընդունելի է, մեր պահանջները չեն բավարարում։ Մեր օրակարգից չենք շեղվելու։ Պատրաստվելու ենք ավելի մեծ հանրահավաքի։ Ճնշման գործողությունների ենք դիմելու, այլ ելք չունենք։ Այս իրավիճակում մենք հաշվում ենք, որ գտնվում ենք մարտի դաշտում։ Ինչի համար եմ  համեմատում  մարտի դաշտի հետ, որովհետև մարդիկ ծայրահեղ իրավիճակում են։ Ծրագրի ավարտից հետո հազարավոր մարդիկ դրսում են հայտնվելու»,- հայտարարեց արցախցին։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա  «40 000+10 000» դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև՝ կերակրողին կորցրած ընտանիքներին։

Մարտի 18-ից Արցախից բռնի տեղափոխված քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով շարունակել ծրագիրը։ Նրանք դժգոհում են, որ ծրագրի կրճատման հետևանքով իրենց սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու։

Ավելի վաղ Factor TV-ն Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել  էր՝ արդյոք  ընդառաջելո՞ւ են արցախցիների պահանջին և վերանայելու են «40+10» ծրագիրը։ Նախարարը պատասխանել էր, որ ոչ թե ծրագիրն է  վերանայվելու, այլ խոցելի խմբերի համար հատուկ գործիքներ են ներդրվելու։ Նարեկ Մկրտչյանը ընդգծել էր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 25 000 քաղաքացու  զբաղվածության հարցն արդեն  լուծված է։ Ըստ նրա՝ խոցելի խմբերի քաղաքացիներին միայնակ չեն թողնելու, իսկ այն անձինք, որոնք աշխատունակ են, պետք է գնան և աշխատեն։ Նա նաև վստահեցրել էր, որ աշխատատեղերի խնդիր չկա։

 

Մանյա Պողոսյան