ԲՊՀ-ում բացվեց «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիա և առցանց ու անցանց կրթության կենտրոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի և առցանց ու անցանց կրթության կենտրոնի հանդիսավոր բացումը:

Նորաստեղծ ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում, նախատեսված են առցանց կրթության իրականացնելու համար: ԲՊՀ-ն այժմ առաջարկում է արդի պահանջարկ ունեցող միկրոորակավորման չորս դասընթաց, որոնք հասանելի են ոչ միայն համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այլև բոլոր հետաքրքրվողների համար:

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ կարևորելով ենթակառուցվածքների ստեղծումը բուհում, նշեց, որ, չնայած պատկառելի տարիքին /այս տարի համալսարանը դառնում է 90 տարեկան/, այս քայլը երիտասարդական է և ժամանակակից: «Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու մեր կրթական ծառայությունները: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ կարևոր է, որ կրթությունը հասանելի լինի բոլորին՝ հեռավոր վայրերում ապրողների, ազատ տեղաշաժվելու հնարավորություններ չունեցող և զբաղված մարդկանց համար», – ասաց ռեկտորը:

ԲՊՀ հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար և «MEDIA» ծրագրի համակարգող Տատյանա Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով նախագծի առանցքային նպատակներին, ասաց, որ դրանք ներառում են համապատասխան կարգավորող մեխանիզմների մշակում՝ ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում, և թվային ուսուցման կազմակերպման համապատասխան ռեսուրսների ստեղծում՝ ապահովելու առցանց համակարգված և որակյալ կրթություն:

Բացի այդ, ուսումնաարտադրական լաբորատորիան և կենտրոնը ուսանողների համար ստեղծում են մասնագիտական խորացված կրթության նոր հնարավորություններ: