ԱՄՆ Պետդեպը Թրամփի իշխանության գալուց հետո առաջին անգամ մեկնաբանել է Վրաստանում իրավիճակը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո առաջին անգամ մեկնաբանել է Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, գրում է globalnews.ge-ն։

Globalnews.ge-ն ճեպազրույցի ժամանակ Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսին հետևյալ հարցն է ուղղել․ «Վրաստանում իշխող կուսակցության հետ ունեցե՞լ եք շփում, եթե այո, ապա կարո՞ղ եք կիսվել, թե ինչ շփման մասին է խոսքը։ Վրաստանում իրավիճակը շատ ծանր է, վրաց ժողովուրդը և միջազգային հանրությունը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ձերբակալվել են խաղաղ ցուցարարներ, ինչպես նաև անկախ լրագրող, որը ներկայում գտնվում է բանտում։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ինչպիսի՞ն է ձեր տեսակետը Վրաստանի իրավիճակի վերաբերյալ»։

Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Պետքարտուղարությունը պաշտոնական պատասխան է ուղարկել։

«Մենք շարունակում ենք գնահատել մեր մոտեցումը Վրաստանի նկատմամբ՝ ամերիկյան շահերն առաջ տանելու համար։ Միացյալ Նահանգները հստակեցրել է այն քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ լրջորեն է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավմանը։ Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» կառավարության ձեռնարկած հակադեմոկրատական ​​գործողություններին, ինչպես Մյունխենում ասել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ՝ գրաքննելով ձեր ընդդիմախոսներին կամ բանտ նստեցնելով, ոչ էլ կարող եք հաղթել՝ արհամարհելով ձեր հիմնական ընտրազանգվածը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է, թե ով պետք է լինի մեր ընդհանուր հասարակության մի մասը»,- ասվում է պատասխանում։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները 33 տարի եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերը և Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի