Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի ռազմական օգնության Ռամշտեյնի գագաթնաժողովը

Լուրեր

08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի մասնակցի հաջորդ շաբաթ Ուկրաինայի գործընկերների Ռամշտեյնի ձևաչափով հանդիպմանը։Այս մասին հայտնում է Defense News ամսագիրը՝ հղում անելով անանուն պաշտոնական աղբյուրներին, գրում է The Kyiv Independent-ը։

Ապրիլի 11-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը, որը վարում են Մեծ Բրիտանիան և Գերմանիան, կլինի առաջինը 2022 թվականին ձևաչափի հիմնադրումից ի վեր, որին Պենտագոնի ղեկավարը չի մասնակցի։ Հեգսեթի նախորդը՝ պաշտպանության նախկին նախարար Լլոյդ Օսթինը, Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը (UDCG) ստեղծել էր Ռուսաստանի կողմից պատերազմի սանձազերծումից հետո՝ համակարգելու Կիևի մոտ 50 դաշնակիցների օգնությունը։

ԱՄՆ պաշտոնական աղբյուրը Defense News-ին հայտնել է, որ Հեգսեթը չի նախատեսում անգամ առցանց ձևաչափով մասնակցել գագաթնաժողովին, և Պենտագոնը դժվար թե այնտեղ ուղարկի իր բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Հեգսեթը մասնակցել է Ռամշտեյնի նախորդ գագաթնաժողովին՝ փետրվարի 12-ին, բայց ոչ որպես դրա նախագահ, ինչպես նախկինում Օսթինը։ Փոխարենը գագաթնաժողովը նախագահել է նրա բրիտանացի գործընկեր Ջոն Հիլին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի