Թրամփը ՀՀ-ի համար 10 % մաքսատուրք է սահմանել․ ԱՄՆ-ն «առևտրային պատերազմ» է հայտարարում ամբողջ աշխարհին

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի պարտեզում, հայտարարել է, որ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա՝ ապրիլի 2-ն անվանելով «Ազատագրման օր», գրում է CNN-ը։

Թրամփը հայտարարել է, որ «սա ամենակարևոր օրերից մեկն է» ամերիկյան պատմության մեջ։ «Դա մեր տնտեսական անկախության հռչակագիրն է», – ասել է Թրամփը Վարդերի պարտեզում միջոցառման ժամանակ՝ հայտարարելով նոր միջոցառումների մասին:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքերից գոյացած գումարները կօգտագործի «հարկերը նվազեցնելու և  պետական ​​պարտքը մարելու համար»:

«Տարիներ շարունակ աշխատասեր ամերիկացիները ստիպված են եղել կողք կողքի նստել, մինչդեռ մյուս երկրները հարստացել և հզորացել են՝ հիմնականում մեր հաշվին: Բայց հիմա բարգավաճման մեր հերթն է»,- ասել է Թրամփը՝ նշելով, թե մաքսատուրքերը կհանգեցնեն Միացյալ Նահանգներում ավելի շատ արտադրության, ինչը «կնշանակի ավելի մեծ մրցակցություն և ցածր գներ սպառողների համար»:

Իր ելույթի ընթացքում Թրամփը ցույց է տվել աղյուսակը, որտեղ ներկայացված է երկրների ցանկը և տուրքերի չափը, որոնք սահմանվում են։

Վաշինգտոնը Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր է սահմանում 20 տոկոսի չափով, Չինաստանի համար մաքսատուրքը կկազմի 34 տոկոս, Մեծ Բրիտանիայի համար՝ 10 տոկոս, Ճապոնիայի համար՝ 24, Հնդկաստանի համար՝ 26 տոկոս։

Տուրքերի նվազագույն շեմը կազմում է 10 տոկոս: Ըստ Թրամփի հրապարակած ցուցակի՝  մաքսատուրքերը չեն շրջանցել նաև Հայաստանը։ ՀՀ-ից ներկրվող ապրանքների համար դրանք կազմում են 10 տոկոս։ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, Իրանի  համար ևս սահմանված է 10 տոկոս տուրք։

Ուշագրավ է, որ ցուցակում ներառված չեն ՌԴ-ն, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Մեքսիկան, Կանադան, Կուբան, Սոմալին ու Բուրկինա Ֆասոն։

Թրամփն  նաև ասել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրք կսահմանի արտասահմանյան արտադրության բոլոր մեքենաների վրա։ Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի կեսգիշերին։

«Այսօր մենք պաշտպանում ենք ամերիկացի աշխատավորներին և վերջապես առաջին տեղում ենք դնում Ամերիկան»,- ասել է Թրամփը նախքան փոխադարձ  տուրքերի պլանը ստորագրելը:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի