Factor.am-ն աշխատանքի է հրավիրում կայքի թողարկող խմբագրի

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Եթե հավատում եք, որ լրագրությունը կարող է և պետք է լինի պատասխանատու, էթիկական և վստահելի, եթե ունեք որակյալ բովանդակություն ստեղծելու ներուժ և սիրում եք աշխատել թիմում, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է։

Մենք փնտրում ենք թողարկող խմբագիր, որը՝

  • կիրականացնի  կայքի լրահոսի թողարկման գործընթացը՝ ապահովելով տեղեկատվության ճշգրտությունն ու արագ հասանելիությունը,
  • կհետևի լրագրողական էթիկայի սկզբունքներին և  կապահովի բովանդակության որակը՝ անգամ արագ փոփոխվող և լարված տեղեկատվական պայմաններում,
  • կդրսևորի նախաձեռնողականություն, խնդիրների լուծման պոզիտիվ մոտեցում՝ միաժամանակ լինելով թիմային խաղացող։

Պահանջվող հմտություններ․

  • Հայերենի գերազանց իմացություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուների առնվազն լավ իմացություն,
  • Բարձրորակ, վստահելի և կոնտեքստային բովանդակություն ստեղծելու կարողություն,
  • Տեքստերի արագ պատրաստման, խմբագրման և կարևորի տարբերակման հմտություններ,
  • Գրավիչ վերնագրերի ստեղծման ունակություն՝ առանց սենսացիոնիզմի,
  • Տեղեկության ստուգման և աղբյուրների վերլուծության կարողություններ,
  • Արհեստական բանականության գործիքների կիրառման հմտություններ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար,
  • Համակարգչային և CMS (WordPress) գիտելիքներ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, սթրեսակայունություն,
  • Ճգնաժամային իրավիճակներում արագ և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն,
  • SEO հմտություններ և հոդվածների օպտիմալացում որոնողական համակարգերի համար,
  • Կայքի այցելությունների և տեքստերի արդյունավետության վերլուծություն,
  • Մուլտիմեդիա հմտություններ՝ Canva, CapCut և այլ գործիքներով աշխատելու կարողություն,
  • Սոցիալական ցանցերում նյութերի ճիշտ տարածման հմտություններ և հեղինակային իրավունքների հիմունքների ըմբռնում,
  • Մեդիամոնիտորինգի և մեդիա վերլուծության հմտություններ,
  • Լրագրողական էթիկայի խորը ըմբռնում և մշտական պատրաստակամություն պահպանելու մասնագիտական չափանիշները։

Ի՞նչ  ենք մենք առաջարկում․

  • Գործընկերներին աջակցող և ստեղծագործ թիմ,
  • Մասնագիտական աճի, կարողությունների զարգացման և նախաձեռնությունների իրագործման հնարավորություն,
  • Մրցունակ վարձատրություն՝ փորձի և հմտությունների համադրությամբ,

    Աշխատանքային փորձը պարտադիր է։

Եթե կարծում եք, որ համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] և [email protected] էլ. հասցեներին։ Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատենք պայմանների հետագա քննարկման համար։

Միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք լինել մի միջավայրում, որտեղ արժևորվում են պրոֆեսիոնալիզմը, թիմային աշխատանքը և պատասխանատու լրագրությունը։