Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 4-ին տեղի կունենա Ուկրաինա զորախումբ ուղարկելու պատրաստ երկրների ռազմական թիմերի հանդիպումը

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Ապրիլի 4-ին տեղի կունենա այն երկրների ռազմական ներկայացուցիչների հանդիպումը, որոնք պատրաստ են Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո ռազմական զորակազմ տեղակայել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

«Մեզ մոտ ուրբաթ հանդիպում տեղի կունենա մի քանի երկրների զինվորական թիմերի, նեղ շրջանակի հետ, որոնք պատրաստ են այս կամ այն ​​ձևով զորախումբ տեղակայել։ Քանի որ կա ցամաքային մաս, օդային, նաև ներկայություն ծովում։ Սա կլինի առաջին խորքային հանդիպումը, ավելի վաղ խորհրդակցություններ են եղել։ Կարծում եմ՝ մենք կտեսնենք որոշ պարզաբանումներ, որոշ մանրամասներ»,- ասել է Զելենսկին։

Ըստ նրա՝ կարևոր է, որ այդ հանդիպումը հիմնված է լինելու ուկրաինական կողմի նախապատրաստած դիրքորոշումների վրա։

«Մենք այս որոշումը կայացրել ենք Փարիզում կայացած վերջին գագաթնաժողովում»,- հավելել է Զելենսկին։

Օրերս նա հայտարարել էր Ուկրաինայում զորակազմի տեղակայման վերաբերյալ ռազմական ներկայացուցիչների հանդիպման նախապատրաստման մասին ու նշել, որ այն կկայանա Կիևում՝ «նեղ շրջանակում»։ Ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է ր, որ «ֆրանս-բրիտանական թիմ» կուղարկվի Ուկրաինա։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր են  դրանում ընդգրկված լինելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի