Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը

Լուրեր

02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր հայտարարվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողի անունը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ անցյալ տարի ՀՀ-ն դարձել է «Գոնկուր» գրական մրցանակի ընտրություն կատարող 39-րդ երկիրը։ Նախաձեռնությունն իրականացվում է «Նյումեգ» հրատարակչության հետ գործընկերությամբ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ։

Հաղթող գրքի ընտրությունը կատարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժիններում սովորող 30 ուսանողից կազմված ժյուրին: «Գոնկուր» ակադեմիայի կողմից առանձնացված 8 գրքից հաղթող է ճանաչվել Գաել Ֆեյի «Ջակարանդա» գիրքը (Gaël Faye “Jacaranda”), որը պատմում է Ռուանդայի ցեղասպանության մասին, բայց նաև սիրո և մարդկային ճակատագրերի մասին հուզիչ պատմություն է: Հաղթող վեպը կթարգմանվի հայերեն և լույս կտեսնի «Նյումեգ» հրատարակչության կողմից:

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին և հաղթողին` նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Գոնկուր» գրական մրցույթի անցկացումը Հայաստանում հաջողություն է:

«Ուրախ եմ, որ հայ ուսանողները բարձր մակարդակի գրականություն են կարդում բնագրով, տվյալ դեպքում՝ ֆրանսերենով: Այս մրցույթին մասնակցությունն աշխարհի առաջադեմ երիտասարդության հետ հաղորդակցվելու ձև է: Անկախ բնակության վայրից և երկրից` բոլոր երիտասարդներն ունեն ընդհանուր խնդիրներ և միասնական մտածողություն տարբեր հարցերի շուրջ: Տարիքին բնորոշ էմոցիաները` սերը, աշխարհը դեպի լավը փոխելու ազնիվ մղումը և մյուս հարցերը, բնորոշ են բոլոր երիտասարդներին: Այդ գաղափարների իրագործման համար գիտելիքն առաջնային կարևորություն ունի, որը ձեռք է բերվում գրքերի միջոցով»,- ասել է Դանիել Դանիելյանը` շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպմանը մասնակցող ուսանողներին և բուհերին:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր գրահրատարակչության ոլորտի զարգացման նպատակով: Նա նշել է, որ առաջիկայում նախարարության աջակցությամբ մեր երկրի պատվիրակությունը կմասնակցի Փարիզի գրքի միջազգային փառատոնին: Բացի այդ՝ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Լայպցիգի և Ֆրանկֆուրտի գրքի փառատոներին:

«Հայաստանն ու Ֆրանսիան գրական հարուստ ժառանգություն ունեցող երկրներ են: Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում ստեղծված գրականությունը մարդանց խորհելու, մտածելու մեծ գաղափարներ է տալիս»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին` ընդգծելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում «Գոնկուր» գրական մրցանակի անցկացման կարևորությունը:

Նշենք, որ Հայաստանում «Գոնկուր» գրական մրցանակի ընտրության մեկնարկը տրվել է 2024 թվականի հոկտեմբերի 12-ին «Ֆրանկոֆեստ» միջոցառման շրջանակում: Երևանում անցկացված մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել հայտնի գրող, փիլիսոփա և ֆրանսիական Գոնկուրի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները և «Գոնկուր» ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։

Նախաձեռնությունը կանցկացվի ամեն տարի. նպատակը Հայաստանում ժամանակակից ֆրանսալեզու գրականության համար մրցանակի սահմանումն ու հաղթող ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ հրատարակումն է:

Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Ընտրությանը մասնակցում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրին։