Յուրաքանչյուր արդյունքի հետ պետք է հաշվի նստել. Նարեկ Մկրտչյանը` Փարաքարում պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Յուրաքանչյուր արդյունքի հետ պետք է հաշվի նստել: Փարաքարում ընտրությանը հաղթած ուժն ավելի մրցակցային է եղել: Իմ ազդեցությունն այդ տարածքում այնքան է, որքան որ ես այդ տարածքի բնակիչ եմ: Առհասարակ, ՀՀ-ում չկան մարդիկ, ովքեր այս կամ տարածքում կարող են ազդեցություն ունենալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` պատասխանելով Փարաքարի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտության մասին հարցին:

Ըստ նրա` իրենց հաջողությունն այն է, որ կարողանում են ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել: Փաշինյանի թիմակիցը չի կարծում, թե ժողովուրդն այլևս վստահություն չունի իշխանության նկատմամբ: Նրա համոզմամբ` 2026 թվականի ընտրություններում հաղթելու են:

Հիշեցնենք, որ մարտի 30 Շիրակի մարզի Գյումրիի քաղաքում և Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի են ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում՝ 4-ը։

Ըստ ԿԸՀ-ի`Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը, համայնքի ղեկավար է ընտրվել Վալոդյա Գրիգորյանը:

Փարաքարում ավագանու արտահերթ  ընտրություններում, ըստ նախնական հաշվարկների մնացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան)՝ 3669 քվե, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (թեկնածուն` Դավիթ Մինասյան)՝ 900 քվե, «Կայունություն» կուսակցություն (թեկնածուն` Գոռ Սարիբեկյան)` 426 քվե։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի էջում այսօր գրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի, քաղաքացու ընտրությունը օրենք է։ 

Վարչապետը շնորհավորել է քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Փաշինյանը միևնույն ժամանակ նշել է, որ  ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ։

Մանրամասները` տեսանյութում: