Պարոն Բեգոյա՞ն, ասում են՝ ծառեր եք կտրում. Ավինյանը ժպիտով հարց բարձրացրեց

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Պարոն Բեգոյա՞ն, ասում են՝ ծառեր եք կտրում ու սակուրաներ տնկում ամենուրեք»,- «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին ժպիտով դիմելով՝ ասաց Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

«Դրանք Կառավարության շենքի կողքերով և հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում, շատ խիստ վթարային, ծեր, փտած, հիվանդ թեղի տեսակի ծառատեսակներ էին, որոնք դեռևս 2022 թվականից փոխարինման համար ներառված էին ծրագրի մեջ։ Եվ արդյունքում, երկու օրվա մեզ մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ոռոգման համակարգ։ Հեռացված 59 թեղիների փոխարեն տնկվել է 82 «կատալպա» գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան որոնք տնկվել էին Թումանյան փողոցում»,- մանրամասնեց Բեգոյանը։

Ի պատասխան՝ Ավինյանը կարդաց ֆեյսբուքյան որոշ գրառումներ և մեկնաբանություններ՝ խնդրելով պատասխանել օգտատերերի հարցերին։

Բեգոյանը ներկայացրեց վերջին 2,5 տարվա ընթացքում կտրված և փոխարինված ծառերի վիճակագրությունը. «Այն պնդումները, թե բոլորը կտրում և տեղը սակուրաներ ենք տնկում, չի համապատասխանում իրականությանը։ Տնկված 20 հազար ծառերից երևի 100 հատն է սակուրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։