Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

25.05.2026 | 10:22
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
25.05.2026 | 10:11
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 25-ի դրությամբ
25.05.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մարտի 28-ին Բեռնում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին Շվեյցարիայի հետևողական աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: