ԱՄՆ-ում թուրք ուսանողուհու ձերբակալման ֆոնին՝ Ռուբիոն հայտարարել է, որ չեղարկվել են հակաիսրայելական ցույցերի մասնակից ավելի քան 300 ուսանողների վիզաները

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը չեղարկել է ավելի քան 300 օտարերկրյա ուսանողների վիզաները, որոնք մասնակցել են հակաիսրայելական ցույցերին՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը դեմ շարժմանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է Current time-ը։

«Մենք դա անում ենք ամեն օր: Ամեն անգամ, երբ ես գտնում եմ այդ խելագարներից մեկին, ես չեղարկում եմ նրա վիզան։ Մենք քեզ վիզա ենք տվել՝ այստեղ սովորելու, դիպլոմ ստանալու համար, այլ ոչ թե հանրային ակտիվիստ դառնալու։ Եթե մենք վիզա ենք տվել, իսկ դու որոշում ես դրանով զբաղվել, ապա մենք այն պարզապես վերցնում ենք»,- ասել է Ռուբիոն Գայանա կատարած այցի ժամանակ։

Ռուբիոն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թաֆթսի համալսարանում սովորող թուրք ուսանողուհի Ռումեյսա Օզթյուրքի արտաքսման և վիզաների չեղարկման պատճառների մասին հարցին։ Պետքարտուղարը չի նշել, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Օզթյուրքը՝ ասելով միայն, որ իրեն տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նա համապատասխանում է վիզայի չեղարկման չափանիշներին։

Օզթյուրքը մասնակցել է պաղեստինամետ բողոքի ցույցերին և կոչ է արել իր համալսարանին խզել հարաբերությունները Իսրայելի հետ կապված ընկերությունների հետ և ճանաչել «պաղեստինյան ցեղասպանությունը»: Նա ձերբակալված է, սակայն դեռևս չի արտաքսվել ԱՄՆ-ից։

Հավելենք, որ ուսանողուհու ձերբակալության կադրերն ակտիվորեն տարածվում են համացանցում։ Միջադեպը  դատապարտել են թուրքական քաղաքական դաշտի տարբեր դերակատարներ։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը պաշտպանել է Օզթյուրքին։

«Ռումեյսա Օզթյուրքի ենթադրյալ հանցանքը Պաղեստինում իսրայելական ցեղասպանության դեմ հանդես գալն է: Մենք ուշադիր հետևում ենք այս խնդրին: Միջազգային լրատվամիջոցների միջոցով մանիպուլյացիա է հայտնվում: Սա նույնականացում է, որը սիոնիստներն օգտագործում են սեփական հանցագործությունները թաքցնելու համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք՝ դեմ ենք և՛ հակասեմականությանը, և՛ իսլամատյացությանը: Ցեղասպանության այս գործողություններին հակադրվելը հավասարազոր է մարդկային արժեքների պաշտպանությանը»,- ասել է Չելիքը:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը նույնպես խստորեն քննադատել է ուսանողուհու ձերբակալումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի