Ազգային ժողովի պատգամավորներն արգելափակված են խորհրդարանի շենքում

Լուրեր

05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
Բոլորը

Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքված հազարավոր քաղաքացիներ այս պահին արգելափակել են խորհրդարանի մուտքերը։ Ինչպես տեղեկացնում է Աժ շենքում գտնվող Factor.am-ի թղթակիցը, Աժ արտահերթ նիստից հետո ՀՀԿ խմբակցության տասնյակ պատգամավորներ շարունակում են մնալ Աժ շենքում։

Թեև լրագրողների հետ զրույցում նրանք վստահեցրել են, որ չեն հեռանում, քանի որ գործեր ունեն, ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում դեմ առ դեմ դուրս գալ իրենց հասցեին վիրավորանքներ վանկարկող քաղաքացիների հետ։

Այս պահին Աժ-ում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Սարդարյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Միհրան Պողոսյանը և էլի տասնյակ ՀՀԿ-ական պատգամավորներ։

Արփինե Հովհաննիսյանը պարբերաբար դուրս է գալիս ԱԺ շենքից և լուսանկարում ԱԺ պարիսպների դիմաց հավաքված քաղաքացիներին։

Հավելենք, որ Աժ շենքում են նաև «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, որոնք այս պահին փակված են խմբակցությունների աշխատասենյակներում։ Իսկ ԱԺ դարպասների դիմաց հավաքված քաղաքացիների թիվը հետզհետե շատանում է։

Խորհրդարանի շենքում են  նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:

Քիչ անց սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։