Ձեր պոպուլիզմը մերժում ենք, ժողովրդին խաբել եք․ թեժ քննարկում ԱԺ-ում՝ կենսաթոշակի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
25.05.2026 | 10:28
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»
25.05.2026 | 10:22
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
25.05.2026 | 10:11
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 25-ի դրությամբ
25.05.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
Բոլորը

ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ 2018 թվականից կառավարությունը նվազագույն կենսաթոշակների ֆոնդն ավելացրել է տարեկան հավելյալ 380 միլիոն դոլարի չափով։ Նրա խոսքով՝ կառավարությունը շարժվում է իր սահմանած թիրախի ուղղությամբ։

Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ ՔՊ-ն իր տված խոստուկները չի կատարում։

«Բարձրացվող թոշակները ոչ միայն հեռու են իրենց իսկ տված խոստումներից, այլև Հայաստանի պետական պարտքն այս տարիների ընթացքում աճեցրել են մոտ 7 միլիարդ դոլարով։ Այս պայմաններում հերոսաբար ներկայացնում են, որ գնում են դեպի թիրախը։ Դեմ քվեարկելով այս օրենքի նախագծին՝ դեմ եք քվեարկում ձեր իսկ թիրախին»,-ասաց պատգամավորը։

Իշխանական պատգամավորներն էլ պատասխանեցին, որ ընդդիմության հեղինակած օրինագիծը պոպուլիստական է։ Այնուհետև ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև թեժ զրույց ծավալվեց կենսաթոշակի բարձրացման շուրջ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: