Տիրազուրկ հորերի ջուրն անխնա հոսում է և հարևան երկրների համար դառնում է ռեսուրս․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ նիստում «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կրկին անդրադարձավ տիրազուրկ խորքային հորերի խնդրին։

Նա հայտարարեց, որ տիրազուրկ խորքային հորերի ջուրն անխնա հոսում է և հարկան երկրների համար դառնում է ռեսուրս։ Ըստ նրա՝ ՀՀ-ում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում։

ՇՄՆ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը պարզաբանեց, որ նախորդ տարի պետք է տիրազուրկ խորքային հորերի լուծարման աշխատանքներ իրականացնեին, բայց պարզվել է, որ կան բավականին շատ ոչ ստանդարտ խորքային հորեր, որոնց կոնսերվացման համար ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Գաբրիելյանի խոսքով՝ շինարարները չեն մասնակցել կոնսերվացման համար հայտարարված մրցույթին, հետևաբար, նախատեսված քանակությամբ հորեր չեն լուծարվել։ Նա ասաց, որ այս տարի խոսել են տարբեր շինարարական ընկերությունների հետ, որոնք կոնսերվացման իրենց եղանակն են առաջարկել, այժմ այդ հարցերը քննարկում են։

Հիշեցնենք, որ Factor TV-ին նկարահանել էր Արարատյան դաշտում գտնվող տիրազուրկ հորերը։ Ըստ ՇՄՆ-ի՝ Արարատյան դաշտում 58 տիրազուրկ հոր կա, որոնք ենթակա են կոնսերվացման կամ լուծարման։