Ձեր խոստումները խախտել եք, հնացած տրյուկ է․ բանավեճ՝ կենսաթոշակի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
Բոլորը

«Տեսե՛ք՝ քանի խոստում եք խախտել՝ արտաքին քաղաքականութուն, անվտանգային քաղաքականութուն, նույնիսկ սպորտային քաղաքականության ձեր տված խոստումներն եք խախտել, ֆուտբոլը վկա։ Հեսա գալու է ընտրությունները, ի՞նչ եք խոստանալու»,- ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա ասաց, որ իրենք առաջարկել են օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում արդեն իսկ կա սկզբունք, որով ամրագրվում է, որ սոցիալական, կենսաթոշակային ապահովության ոլորտում պետության հիմնական սկզբունքն է կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափն ապահովելը, հետևաբար՝ ընդդիմությունը նույն կետն է առաջարկում։

Կենսաթոշակի բարձրացման շուրջ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները բանավիճեցին։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։