ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ գոյություն ունի՞, թե՞ չունի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանը պաշտպանում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երբ Հայաստանին խաբում են, գցում են, արձանագրում է ու բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, այդ մասին բարձր ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ գնահատական է ունենում, ասում է»,- նշեց նա՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Սիմոնյանի խոսքով, սակայն, այդ ամենը չի նշանակում, որ Հայաստանը խզում է հարաբերությունները այդ երկրի հետ։

«Անընդհատ հո չե՞նք կարողանալու լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել։ Կա հարց՝ կա պատասխան, չկա պատասխան՝ կա մեր կողմից հարցադրում։ Այն ամենին, ինչ տեղի է ունեցել 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին ու 2024-ին՝ մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել, միայն ՀԱՊԿ-ի մասով չէ՝ բոլոր հարցերով։ Որևէ բան չի փոխվել, հիմա կա խոսակցություն, մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- ընդգծեց նա։

ԱԺ նախագահն ասաց՝ չի կարծում, որ կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը։

«Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ գոյություն ունի՞, թե՞ չունի։ Եթե գոյություն ունի՝ հայտարարի, թե որտեղ է սահմանն ու ինքն ինչ պետք է անի, ինչ չի արել»,- ասաց նա։

Սիմոնյանը հերքեց լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվացնել ռուսական կողմի հետ համագործակցությունը։

Մանրամասները` տեսանյութում։